Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում
Արխիվ |
---|
Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի «Գիտեի՞ք, որ․․․» նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։
Պահանջներ առաջարկվող փաստերին[խմբագրել կոդը]
- Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
- Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
- Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
- Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
- Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
- Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։
Թողարկում[խմբագրել կոդը]
- Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
- Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է
գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։
Նոր տեղեկություններ[խմբագրել կոդը]
- ...Մեխանիկական թուրք
- ...Գունդ (Նյու Յորք)
- ...Մեհրան Քարիմի Նասերի
- ...Ամրակի հուշարձան
- ․․․եթե ցանկություն պահեք և շոկոլադի սալիկը քսեք աշխարհում շոկոլադի առաջին արձանի (լուսանկարում) փերիի ձեռքին, ձեր կյանքն ավելի քաղցր կլինի։
- ․․․պարզվել է, որ հաճախորդներին $28 մլն ֆինանսական կորուստ պատճառած ընկերության հիմնադիրը բանտից փախած կալանավոր է։
- ․․․միայն 1937 թվականին է պարզվել, որ հոլանդացի ոսկեդարի նկարչուհի Յուդիթ Լեյստերի 1631 թվականին ստեղծած կտավում ևս մեկ կերպար է թաքնված։
- ․․․Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի այս խաղացողը 1988 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Գերմանիայում, չնայած ոչ մի խաղի չի մասնակցել: